Subscribe to the Tufenkian Foundation newsletter
Join our community and get updates about the latest news from the Foundation
Հիմնադրամի ստեղծումը
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին՝ ամերիկահայ գործարար ու բարերար Ջեյմս Թուֆենկյանի կողմից նպատակ ունենալով՝ հզորացնել տեղի բնակչության նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Արցախ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը երկրի ամենախոցելի սահմանային գոտիներում:
Հայաստան
Մինչ օրս Թուֆենկյան հիմնադրամը Հայաստանում հաջողությամբ իրականացրել է հարյուրավոր ծրագրեր ՝ աղքատության դեմ պայքարի, կրթության խթանման, բնական միջավայրի պահպանության, ազգային, քաղաքացիական, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդման, սոցիալական արդարության խթանման և մարդու իրավունքների հարգման ուղղությամբ: Թեև հիմնադրամի աշխատանքի առանցքը քաղաքական չէ, նրա մարտահրավերներից շատերն ուղղակիորեն կապված են Հայաստանի առջև ծառացած այլ խոշոր խնդիրների հետ, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, կոռուպցիա, կարճաժամկետ ռիսկերը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունն ու մատչելիությունը:
Արցախ
Արցախին օգնելու նպատակով 2003թ. բացվում է Հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակը, որի միջոցով իրականացվում էր ազատագրված տարածքների վերաբնակեցման, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային և այլ ծրագրեր: 2020թ.-ի պատերազմից հետո, հիմնադրամը կենտրոնանանում է Արցախի առավել անհապաղ կարիքների վրա. վնասված տների վերանորոգում և վերակառուցում, վիրավոր զինվորների և զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում: